Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Հայր Պիմենի մասին ասում էին, թե բնակվում էր իր երկու աշակերտ եղբայրների հետ, իսկ երիտասարդներից կրտսերը նեղում էր նրանց: Հայր Պիմենը մյուս եղբորն ասաց. «Ինչպե՞ս վարվենք այս երիտասարդի հետ, որ մեզ նեղում է. ե՛կ գնանք այստեղից»: Եվ ելան­ գնացին` նրան թողնելով այնտեղ: Եվ երբ սա տեսավ, որ ուշացան, դուրս ելավ և տեսավ հեռվից, որ գնում էին. սկսեց կանչել և հետևնե­րից գնալ: Պիմենը եղբորն ասաց. «Սպասենք երիտասարդին»: Եվ երբ նա հասավ նրանց, ասաց. «Դուք ո՞ւր եք գնում և ինձ մենակ եք թող­նում»: Ծերն ասաց. «Որովհետև դու մեզ տրտմեցնում ես, թողեցինք քեզ և գնում ենք»: Եվ նա ասաց. «Գնանք միասին` ուր որ կամենաք»: Երբ տեսավ ծերը նրա անմեղությունը, մյուս եղբորն ասաց. «Ե՛կ դառ­նանք մեր սենյակը, որովհետև սա իր կամքով չի անում, այլ դևն է նրան անել տալիս, որ մեզ տրտմեցնի»: Եվ վերադարձան իրենց տուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.08.19

Տոնացույց 2024

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․