22 Օգոստոս, Եշ
Արծաթասիրության գործերը լավ էին ընթանում, այնքան լավ, որ թվում էր, թե անդադար վեր է բարձրանում: Եվ որքան բարձրանում էր թվացյալ բարձունքով, այնքան մարդիկ ավելի ու ավելի փոքր էին թվում նրան: Այնքան փոքրացան, որ, ի վերջո, ընդհանրապես դադարեց նրանց նկատել: Եվ իզուր, քանի որ մարդիկ գոռում էին, կանչում նրան: Ցանկանում էին վտանգից զգուշացնել, այլ ոչ թե օգնություն էին խնդրում, ինչպես նրան էր թվում: Բանն այն է, որ Արծաթասիրության թվացյալ բարձունքը փլուզվում էր, բայց դա միայն կողքից էր նկատելի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի