22 Օգոստոս, Եշ
Մի եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, հա՛յր, քանզի խորհուրդներս նեղում են ինձ և ասում. «Չե՛ս կարող դու պահեցողություն անել և ապաշխարել, գնա՛ և խնամի՛ր հիվանդներին, որովհետև այդ նույպես սեր է»»: Ասաց ծերը նրան. «Գնա՛, որդյա՛կ, չափավոր կե՛ր և ննջի՛ր, բայց քո սենյակո՛ւմ մնա, որովհետև սենյակում համբերելը բոլոր առաքինությունների ծնողն է»: Եվ ծերի հրահանգի համաձայն՝ մնաց եղբայրն իր սենյակում երեք օր: Ապա ձանձրանալով` սկսեց արմավենու ոստեր հյուսել, և երբ քաղցեց, ասաց. «Վերջացնեմ պարանը և հետո կուտեմ»: Երբ ավարտեց պարանը, ասաց. «Ընթերցեմ գիրքը և հետո կուտեմ»: Ընթերցելուց հետո ասաց. «Նախ աղոթեմ և հետո կճաշակեմ»: Այսպես սակավ առ սակավ ուղղվեց և եկավ առաջին ճգնության վիճակին՝ համբերելով և ժուժկալելով իր սենյակում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016