22 Օգոստոս, Եշ
Աբբա Իլարիոնը մի պատմություն էր պատմում անվստահության մասին: Հանգամանքների բերումով տարբեր վանքերից երկու եղբայր պետք է նույն հյուրանոցում գիշերեին: Նրանցից մեկը մյուսին զննելով, իր ոչ մեծ ուղեբեռը հյուրանոցի տիրոջ մոտ տարավ ու ասաց.
- Սա քեզ մոտ պահիր, որովհետև եղբայրակիցս ինձ այնքան էլ վստահություն չի ներշնչում:
- Ես սա նրա իրերի մոտ կդնեմ,- պատասխանեց հյուրանոցի տերը,- որովհետև նա քիչ առաջ այստեղ եկավ ու նույնն ասաց ինձ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի