22 Օգոստոս, Եշ
Ոմն ծերի մասին ասում էին, թե որչափ մեկը անարգում և արհամարհում էր նրան, այնքան նա ավելի շատ էր գնում նրա մոտ և ասում էր. «Սրանք են առաքինությունների պատճառները, իսկ մեզ երանի տվողները խաբում են մեզ և խռովքի են մատնում մեր հոգիները, քանզի գրված է. «Ովքեր երանի են տալիս, խաբում են ձեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016