22 Օգոստոս, Եշ
Անապատից եկողների համար դյուրին չէր Անտիոք մտնելը: Քաղաքի դարպասների մոտ կանգնած պահապանները ստուգում էին քաղաք մտնող բոլոր ապրանքները: Մի անգամ նրանք կանգնեցրին աբբա Սերապիոնին, որը ծածկոցով ծածկած իր սայլն էր հրում:
- Ի՞նչ կա սայլիդ մեջ, Հա՛յր,- հարցրեց զինվորը:
- Իմ շունն է, եղբա՛յր:
- Ախր սա ի՞նչ շուն, ա՛յծ է: Պոզեր ունի…
- Դու իմ շան անձնական կյանքին մի խառնվիր, եղբա՛յր,- պատասխանեց վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի