
Հոկտեմբերի 1-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արթիկի թեմի Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի: Օրը և սրբավայրը պատահաբար ընտրված չէր. արդեն մի քանի տարի է, որ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը հռչակվել է որպես Լմբատավանքի ուխտի օր: Համայնքի թվով երեսուն ուխտավորները, աղոթքի ճանապարհ անցնելով, միացան Արթիկի, հարակից գյուղերի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուխտավորների .....