Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Պատմում էին Սկյութիայում մի ծերի մասին, որ ծառա էր եղել և ամեն տարի գալիս էր Ալեքսանդրիա և բերում էր վարձն իր տերերին: Իսկ նրանք ընդառաջ էին գնում և երկրպագում էին նրան, իսկ ծերը ջուր էր լցնում կուժը և մատուցում էր նրանց, որ լվացվեն: Իսկ նրանք ասացին. «Մի՛ արա այդ, հա՛յր, և մեր բեռը մի՛ ծանրացրու»: Իսկ ծերն ասաց. «Խոստովանում եմ, որ ձեր ծառան եմ, տիա՛րք, և գոհանում եմ ձեզանից, որ ինձ ազատեցիք` ծառայելու Աստծուն, սակայն ես ջուր եմ լցնում, .....
Հարուստ ֆերմերի աղոթքը
Մի հարուստ ֆերմեր, որի ամբարները պայթում էին ցորենի պաշարներից, հաճախ արտասանում էր իր համար սովորություն դարձած աղոթքը «կարիքի մեջ գտնվող աղքատների համար»: Աղոթելիս նա միշտ հետևյալ խնդրանքն էր կցում դրան. «Տ՛եր Աստված, հիշիր աղքատներին ու սովյալներին և լրացրու նրանց կարիքները»: Իսկ ինքը ոչ ոքի չէր օգնում և միայն սպասում էր, որ այդ ամենն Աստված անի: Մի անգամ, երբ նա կրկին նույնկերպ աղոթեց, նրա որդին ասաց. - Կարո՞ղ եմ ամբարներում .....
Հնազանդության մասին
Հովհաննես Սաբայիտացին հիշարժան պատմություն պատմեց մեզ. «Ասիայի իմ վանքում (քանզի արդարը այնտեղից էր եկել)»,– ասաց,– «հեռավոր կողմերից եկած մի ծեր էր բնակվում, որը շատ հեղգ և անհագուրդ մեկն էր: Այս ասելով` ոչ թե դատում եմ նրան»,– ասաց­, «այլ երևան եմ հանում ճշմարտությունը: Այսպիսի մեկը, չգիտեմ թե ինչպես, աշակերտ ստացավ մի երիտասարդ տղայի, որի անունն էր Ակակիոս, ով մանկությունից ի վեր ընթանում էր մաքուր վարքով և իմաստուն .....
Գեղեցկության աստվածուհու սրբապատկերը
Հայր Ամբրոսիոսը վանական կրպակում նստած ձանձրանում էր: Մենք մոմակալներն էինք մաքրում, երբ մի երիտասարդ աղջիկ ներս մտավ, զննեց սրբապատկերներն ու հարցրեց. - Հա՛յր սուրբ, իսկ ձեզ մոտ բոլո՞ր սրբապատկերներն են սուրբ: - Բոլորը,- պատասխանեց հայր Ամբրոսիոսը: - Ինձ գեղեցկության աստվածուհու սրբապատկերն է պետք: Մենք աշխատանքը դադարեցնելով համակ ուշադրություն դարձանք՝ սպասելով աղջկա բարոյախրատական ոչնչացմանը: Հայր Ամբրոսիոսը վեր կացավ, շուրջը .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Երանելի Հովհան Ողորմածը` Ալեքսանդրիայի հայրապետը, Կիպրոս կղզուց էր և որդին էր Կիպրոսի Եպիփան եպիսկոպոսապետի`ոչ Առաջինի, այլ մեկ ուրիշ Եպիփանի: Եվ երբ չափահաս դարձավ, հայրը նրան ամուսնացրեց: Սա զավակներ ունեցավ և անչափ խաղաղարար էր, բարի, հեզ և քաղցրաբարո, ողորմած, որի համար էլ Ողորմած անվանվեց: Մի օր մահացավ նրա կինը: Եվ լսեց Հերակլես բարեպաշտ թագավորը նրա աստվածահաճո վարքի մասին և հրամայեց Ալեքսանդրիայի պատրիարք ձեռնադրել Հովհաննեսին: .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․