Երիտասարդներին
Աստղագուշակություն
Աշխարհի և բնության հետ մարդու հարաբերությունը մեկնաբանող ամենահին երևույթներից մեկն էլ աստղագուշակությունն է` անկախ նրա հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից: Ոմանց կարծիքով այն հավատալիքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը մեկնաբանում է տիեզերական մարմինների ազդեցությունն ու նշանակությունը մարդու ճակատագրում, ոմանց կարծիքով` կեղծ գիտություն, սնահավատություն է: Ի՞նչ է աստղագուշակությունը: Դուք ինչպե՞ս կբնութագրեք այն: Մարդու .....
Ոգիների և ոգեհարցության մասին
Ուրվականներ, գոբլիններ, վամպիրներ, ջիներ, դևեր, հրեշտակներ... Այսպես են տարբեր մարդիկ նկարագրում այն ոգիներին, որոնց համարում են կա՛մ չար, կա՛մ բարի: Իսկ իրականում ինչպե՞ս են նրանք առաջացել: Կրոնի հետ առնչություն ունեն հրեշտակներ, դևեր, ոգիներ, երբեմն նաև ուրվականներ, մուսուլմանության մեջ ջիներ, իսկ գոբլինները և վամպիրները առասպելաբանական, ժողովրդական պատումների մեջ ի հայտ եկող էակներ են: Հեքիաթային ժանրում կա թզուկների կերպարը, որոնք .....
Վճռականությունը
Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում: Վճռականության ոգին հավատքն է՝ ընդելուզված հույսով և սիրով: Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, թե այդ փոքրիկ հատիկն ինչպիսի ձգտում ունի աճելու և դառնալու հսկայական մի ծառ, որ երկնքի թռչունները գալիս և նրա ճյուղերի վրա հանգստանում են (Մատթ. 13.31-33): Փոքրիկ մանանեխի հատիկի օրինակը .....
Սնահավատություն և նախապաշարմունք
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան: Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն .....
Հորոսկոպի սարդոստայնում
Յուրաքանչյուր անձ ունի իր կյանքը յուրովի կերտելու առանձնահատուկ արժեքի անկրկնելիությունը՝ ազատության և ինքնիշխանության արժանապատվությամբ, որը բացահայտում է Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելու իսկությունը: Բայց այդ յուրահատկությունը կորցնում է իր արժեքը, երբ անձն իր ազատ կամքի արտահայտությամբ հայտնվում է որևէ արարածի ստեղծած իրողության մեջ՝ դառնալով ոչ թե իրողություն ստեղծող ու համագործակից Աստծո կամքին, այլ՝ որպես մեկ .....
Գիտելիքն աղետ է առանց աստվածային լույսի լուսավորման
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում .....
Մե՞կ կյանք, թե՞ բազմաթիվ կյանքեր
Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք մատնանշում են, թե մարդն այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը: Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է բխում, .....
Գերբնականության ձգտումով
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց .....
Փառասիրությունը թունավորում է մարդու ողջ էությունը
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է Ս. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել: Կյանքի գրքում գրված է. «Իմաստության սկիզբը .....
Յոգայի մասին
20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան: Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության: .....
Քրիստոնեություն և ժամանակակից երաժշտություն
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել: Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը .....
Հոգու դեղամիջոցներ
Քրիստոնյաներից շատերը հասկանում են, որ մեղքերը շղթայում են իրենց, սակայն չեն կարողանում դուրս գալ այդ դրությունից և վեր բարձրանալ հոգևոր կատարելության աստիճաններով: Արդ, սուրբ հայրերի հոգևոր փորձառության և գրվածքների միջոցով անհրաժեշտ է նաև իմանալ, թե ինչպես է հնարավոր հոգու բժշկություն ապրել` կրքերին, վատ սովորույթներին գերի չլինելով, որովհետև մեղքերի շղթայով սեղմված հոգին չի գտնում իր տեղն ու խաղաղությունը կյանքում: Հավատքի ուղին .....
Ժամանակը վատնել, նշանակում է «կյանքը սպանել»
Պողոս առաքյալի այս հորդորը, թե՝ «Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» մտորելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս գործածել ժամանակը, որպեսզի մեր քայլերը լինեն խոհեմ և աստվածահաճո, որպեսզի ինչպես առաքյալն է ասում՝ մեր կյանքն ապրենք իմաստությամբ և ոչ անմտորեն (Եփեսացիներ 5:15-16): Ժամանակի գաղտնիքը մեզ է բացահայտում եկեղեցին, և այդ գաղտնիքը շատ պարզ է. Աստված ստեղծել է ժամանակը՝ որպես հավիտենության նախապատրաստություն: .....
Պետք չէ սիրտը նյութականին տալ
- Հա՛յր, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք. «Ձեր ոտքերը, ձեռքերը տվեք աշխատանքին, բայց սիրտը մի՛ տվեք»: - Նկատի ունեմ, որ պետք չէ սիրտը նյութականին տալ: Մարդիկ կան, որ անմնացորդ տրվում են նյութականին: Ողջ օրը մտահոգվում են, թե աշխատանքն ինչպես պետք է կատարվի, իսկ Աստծո մասին ընդհանրապես չեն մտածում: Արդ, մենք էլ չտրվենք դրան: Ձեռքերով աշխատեք, ոտքերով աշխատեք, բայց թույլ մի տվեք, որպեսզի ձեր միտքը Աստծուց շեղվի, ձեր ողջ էությամբ, ներուժով և .....
Չափազանց արագահոս է մեր կյանքը. ժամանակն է արթնանալու և սթափվելու
Հոգևոր կյանքում արթուն և սթափ լինելն անչափ կարևոր է: Հավատքի և աղոթքի մեջ արթուն և հաստատուն լինելու բազում օրինակների կարելի է հանդիպել Հին և Նոր Կտակարաններում: Իսկ մեծագույն օրինակը` մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն է, Ում կյանքի յուրաքանչյուր դրվագը և ուսուցումներն այդ մասին են վկայում ու հիշեցնում: Երբ Քրիստոս անապատում քառասուն օր փորձվում էր չարից, Նա հզոր մի զենք գործածեց՝ Աստծո խոսքը, որով հաղթեց չարի փորձությունները, որոնցից մեկը քողարկված .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․